Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջաննի դատախազությունում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ կայացել է Գոռ Բառնաուսովի գործով դատաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա և իր ընկեր Արմեն Արտավազդի Զառաֆյանը 2013թ. մարտի 1-ին ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 302 հասցեում գնտնվող մթերային խանութի մոտ վիճաբանության բռնվելով ՀՀ ՊՆ թիվ 32822 զորամասի պայմանագրային զինծառայող Արմեն Աշոտի Պետրոսյանի հետ, ձեռքերով ու ոտքերով դիտավորությամբ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին` գլխի, կրծքավանդակի համակցված փակ բութ վնասվածքի ձախից բազմաթիվ կողերի կոտրվածքի, ձախակողմյան հիդրոթորաքսի, ձախ թոքի սալջարդի փակ գանգուղեղային տրավմայի, գլխուղեղի ցնցման, ճակատային շրջանի ջաջուկ հյուսվածքների սալջարդի, քթի ոսկրերի տեղաշարժով կոտրվածքի, աջ երիկամի ցնցման և ձախակողմյան պնևմոթորաքսի ձևերով Ա.Պետրոսյանի առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս: