ԱՄՆ-ը թույլ կտա Ուկրաինային ամերիկյան զենքով խփել ՌԴ տարածքի մեծ մասին, եթե ռուսական բանակը «փորձի ընդլայնել ճակատը», հայտնել է պետքարտուղարի Եվրոպայի գծով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։
«Սկզբում դա տարածք էր, որտեղ Ռուսաստանը հարձակում էր իրականացնում Խարկովում։ Եթե Ռուսաստանը փորձի ընդլայնել այդ ճակատը, Ուկրաինային թույլ կտրվի թիրախներ խոցել մեծ հեռավորությամբ»,- նշել է Օ՛Բրայենը Ներկայացուցիչների պալատի միազգային հարաբերությունների կոմիտեի լսումներում։
Նրա խոսքով՝ ռուսական բանակը գրեթե դադարել է հարձակումը Խարկովի ուղղությամբ եւ իր ենթակառուցվածքի ոչնչացումից հետո։ «Մենք կտրուկ փոփոխություն ենք տեսնում, որ Ռուսաստանը կարող է պահել իր հարձակումն Ուկրաինայի դեմ այն գոտում օբյեկտներ կորցնելու պատճառով, որտեղ թույլատրված է կրակ վարել»,- ընդգծել է Օ՛Բրայենը։
Մայիսի վերջին ԱՄՆ-ը թույլ տվեց Ուկրաինային հարվածներ հասցնել ռուսական տարածքին հեռահար հրթիռներով, այդ թվում ATACMS-ով։ Սակայն, ինչպես ասել են The Washington Post-ի աղբյուրները Կիեւում, Վաշինգտոնը սահմանափակել է հարվածների հեռահարությունը սահմանից 100 կիլոմետրով։ Ավելին Ուկրաինայի ԶՈւ-ին թույլատրել են հրթիռներն օգտագործել միայն այն վայրերում, որտեղ ռուսական զորքերը հարձակվում են ուկրաինական տարածքի զավթման նպատակով։
«Խոսքը աշխարհագրության կամ որոշակի շառավղի մասին չէ, բայց եթե Ռուսաստանը գրոհի կամ պատրաստվի գրոհել իր տարածքից Ուկրաինայի դեմ, Ուկրաինան հնարավորություն կունենա պատասխան հարված հասցնել այն ուժերին, որոնք խփում են նրան սահմանից»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչ, մայոր Չառլի Դիտցը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ի պատասխան, հայտնել է, որ Մոսկվան կարող է սկսել արեւմտյան երկրների հակառակորդներին հթրիռներ մատակարարել, որպեսզի նրանք հարվածներ հասցնեն նրանց օբյեկտներին։ Դրանից հետո, Middle East Eye-ի տվյալներով, Պուտինը խնդրել է Սաուդյան Արաբիային թույլ տալ թեւավոր հթրիռներ մատակարարել Եմենի հութիներին, որոնք փորձում են արգելակել նավագնացությունը Կարմիր ծովում։ Սակայն թագաժառանգ Մուհամեդ իբն Սալմանը դեմ է եղել դրան։