ՈՒԵՖԱ-ն հետաքննում է Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի վարքը Ավստրիայի դեմ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի խաղում։ Դուբլի հեղինակ դարձած ֆուտբոլիստը երկրորդ գոլը նշել էր թուրքական աջ ծայրահեղական ազգայնամոլական «Գորշ գայլեր» խմբավորման նշան-ժեստը ցույց տալով, հաղորդում է Tagesspiegel-ը։
Ժեստն արգելված է Ֆրանսիայում եւ Ավստրիայում, քանի որ նման է գերմանական նացիստական ողջույնին։ Գերմանիայում «Գորշ գայլերի» ժեստն օրենքով արգելված չէ։
Թուրքիայի հավաքականը Ավստրիային հաղթել էր 2:1 հաշվով եւ քառորդ եզրափակիչում հուլիսի 6-ին կմրցի Նիդերլանդների հետ, որը 3:0 հաշվով պարտության էր մատնել Ռումինիային։