Մերձբալթիկայի երկրները ջանում են ամբողջ ուժով «կտրել» Հայաստանը Ռուսաստանից եւ ինտեգրացիոն գործընթացներից հետխորհրդային տարածքում եւ իրականացնում են չափազանց ապակառուցողական գիծ Հարավային Կովկասում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխղեկավար Անդրեյ Նաստասյինը։
«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա այնտեղ Տալլինը, Ռիգան եւ Վիլնյուսը չափազանց ապակառուցողական գիծ են վարում,- նշել է նա։- Այժմ բոլոր ուժերով փորձում են «կտրել Ռուսաստանից Հայաստանը, հեռացնել նրան մեր ընդհանուր ինտեգրացիոն մեխանիզմներից, ներառյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), գրավել եվրատլանտյան հեռանկարով»։