Սկզբում ՌԴ Դաշնության խորհուրդը, հետո Պետդուման ընդունել են ԵԱՀԿ ԽՎ աշխատանքին Ռուսաստանի մասնակցությունը դադարեցնելու որոշում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։
Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է ԴԽ միջազգային կոմիտեին անհապաղ տեղեկացնել ԵԱՀԿ ԽՎ-ին, որ ՌԴ-ն դադարեցնում է իր մասնակցությունը կազմակերպությունում։
«Ես խնդրում եմ, Գրիգորի Բորիսովիչ (Կարասին՝ միջազգային կոմիտեի նախագահ- խմբ.), անհապաղ հեռագրեր ուղարկել ԵԱՀԿ ԽՎ, որն այժմ ընթանում է Ռումինիայում, եւ եթե նրանց մոտ մի ինչ-որ դիվանագիություն կամ խիղճ մնացել է, թող հնչեցնեն Դաշնային խորհրդի հայտարարությունը։ Այն ուղարկեք օպերատիվ կերպով, ինչպես պայմանավորվել ենք»,- ասել է Մատվիենկոն ԴԽ լիագումար նիստի ընթացքոմ։
Փաստաթղթում նշվել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ում ռուսական պատվիրակությունը քանիցս զրկվել է երխոսություն վարելու հնարավորությունից։ ՌԴ սենատորները եւ Պետդումայի պատգամավորները համոզված են, որ ԵԱՀԿ ԽՎ միջոցառումների մասնակցության սահմանափակումները անթույլատրելի են