Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը հուլիսի 3-ի բանակցություններում քննարկել են այդ թվում նաեւ հանրապետությունում ռուսական մեքենաների հավաքման հարցը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։


«Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ավանդաբար խոսքը վերաբերել է նաեւ արդյունաբերական կոոպերացիայի զարգացմանը, ռուսական ավտոմեքենաների հավաքմանը Ադրբեջանի տարածքում»,- տեղեկացրել է նա։