ՈՒԵՖԱ-ն նշանակել է Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի հանդիպումների մրցավարներին։

Պորտուգալիա - Ֆրանսիա հանդիպումը կսպասարկի անգլիացի Մայքլ Օլիվերը։

Իսպանիա - Գերմանիա հանդիպման գլխավոր մրցավարը կլինի անգլիացի Էնթոնի Թեյլորը։

Անգլիա - Շվեյցարիա մրցախաղը կսպասարկի իտալացի Դանիելե Օրսատոն։

Նիդերլանդների եւ Թուրքիայի դիմակայության գլխավոր մրցավարը կլինի ֆրանսիացի Կլեման Տյուրպենը։

Եվրո-2024, քառորդ եզրափակիչ

Հուլիսի 5

Իսպանիա - Գերմանիա՝ 20:00 (Երեւանի ժամանակ)

Պորտուգալիա - Ֆրանսիա՝ 23:00

Հուլիսի 6

Անգլիա - Շվեյցարիա՝ 20:00

Նիդերլանդներ - Թուրքիա՝ 23:00