Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը դուրս եկավ ԱՄՆ-ում անցկացվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը Հյուսթոնում մրցեց Էկվադորի թիմի հետ եւ հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով` 4:2 (տեսանյութ)։
35-րդ րոպեին աչքի ընկավ Արգենտինայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը։ Գոլային փոխանցումը կատարեց անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը։
62-րդ րոպեին 11-մետրանոց նշանակվեց Արգենտինայի դարպասին, սական բրազիլական «Ինտերնասիոնալի» հարձակվող Էներ Վալենսիան չկարողացավ գրավել անգլիական «Աստոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի պաշտպանած դարպասը` հարվածելով ուղղահայաց դարպասաձողին։