ԱՄՆ-ում անցկացվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունում տեղի ունեցավ քառորդ եզրափակիչի երկրորդ հանդիպումը։ Կանադայի հավաքականը հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց Վենեսուելային։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:

13-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Կանադայի հավաքականի եւ ամերիկյան «Նեշվիլի» հարձակվող Ջեյքով Շեֆելբուրգը։

65-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց մեքսիկական «Պաչուկայի» հարձակվող Սալոմոն Ռոնդոնը։


Ամերիկայի գավաթի խաղարկությունում լրացուցիչ ժամանակ նախատեսված չէ։

11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին կանադացիները՝ 4:3 (տեսանյութ):

Կիսաեզրափակիչում Կանադան կմրցի աշխարհի չեմպիոն Արգենտինայի հետ, որը նույնպես հետխաղային 11-մետրանոցներով էր հաղթել Էկվադորին՝ 4:2։ Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:

Կիսաեզրափակիչի մյուս ուղեգրերը հուլիսի 7-ին կվիճարկեն Ուրուգվայն ու Բրազիլիան, Կոլումբիան ու Պանաման։