Wärtsilä Energy ֆիննական ընկերությունը իր նոր էլեկտրակայանի հավաստագրման առաջին փուլն է իրականացրել։ Այն ամենաանվտանգն է բնապահպանության համար, քանի որ առհասարակ արտանետումներ չի առաջացնում աշխատելիս։ Ավելի ճիշտ՝ այդպես կլինի ապագայում, երբ էլեկտրակայանը ամբողջովին անցնի ջրածնով աշխատանքի, իսկ այժմ աշխատում է բնական գազով, գրել է «Տեխկուլտը»։
Կայանի հիմքում վերցվել է նավերի Wärtsilä 31 շարժիչը, որն արժանացել է էջի Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենատպավորիչն իր դասի մեջ։ Այն ունի ոչ մեծ հզորություն։ Վերջին ժամանակներս Wärtsilä-ի ղեկավարությունը որոշել է լրացնել եւս մեկ բաց՝ էներգիա արտադրել։
Գեներատորի վերածված շարժիչը ստացել է 31SG-H2 ինդեքս։ Այն կարող է աշխատել մաքուր ջրածնով, բնական գազով կամ դրանց խառնուրդով։ Սարքի կարեւոր առավելությունը հզորության պարզ եւ արագ կառավարումն է, այն կարող է ճկուն կերպով հարմարվել սպառողների պահանջմունքներին։ Այդ գեներատորը հատուկ հարմարեցրել են էլեկտրացանցի տատանումների ծածկման համար, որը գերազանցապես օգտագործում է էներգիա վերականգնվող աղբյուրներից։
Սպասվում է, որ նորույթի հավաստագրումը կավարտվի 2026թ.։ Բայց կպահանջվի որոշ ժամանակ, որպեսզի գնահատվի այդ տեսակ գեներացիայի ազդեցությունը արդյունաբերության եւ ենթակառուցվածքի էներգիայի կայուն մատակարարման վրա։