ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Իրանի ընտրված նախագահ Մասուդ Պեզեշքիանին, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։

«Հուսով եմ՝ նախագահի պսշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի կառուցողական երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանը բոլոր ոլորտներում՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրն ավելի պարզ դարձնելու համար», - շեշտել է Պուտինը։