Ֆրանսիայում ավարտվել է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունների երկրորդ փուլը։ Ռուսաստանամետ Մարին Լը Պենի կուսակցությունը պարտություն է կրել, հայտնում են BFM TV-ն և Le Figaro-ն։

Ifop exit poll-ի համաձայն, ընտրություններում անսպասելիորեն առաջին տեղը գրավումէ ծայրահեղ ձախ «Նոր Ժողովրդական ճակատը», որը կարող է ստանալ 180-ից 215 մանդատ: Երկրորդ տեղում Էմանուել Մակրոնի նախագահական դաշինքն է՝ 150-180 մանդատով: Իսկ Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունն արդեն երրորդ տեղում է և կարող է հույս դնել միայն 120-150 մանդատի վրա։


Բայց այս երեք կուսակցություններից ոչ մեկը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չի ստանում, ինչը նշանակում է, որ նրանք պետք է բանակցեն դաշինք կազմելու շուրջ: