Նիժնի Տագիլում բացվել է RAE-2013 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը:
Ցուցադրվել է նաև ԶՍՈւ-23-4Մ4 «Շիլկա-Մ4» արդիականացված զենիթային ինքնագնաց համակարգը։ Այն Շիլկայի (ԶՍՈւ-23-4) արդիականացումն է, որի վրա տեղադրված է «Ստրելեց» կրակի կառավարման ռադիոտեղորոշիչ կայան։ Ինքնագնացի վրա տեղադրվել են նաև թվային հետևող համակարգ, նոր ռադիոկայան, փոխվել են մեքենայի թրթուռները, ինչի շնորհիվ մեծացել է նրա շարժունակությունը։
«Ռոսօբորոնէքսպորտ»-ը սպասում է մեծ հետաքրքրություն նորագույն մշակումների նկատմամբ, որոնք են`Տ-90Ս ձևափոխբած տանկը, «Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցը բարելավված նկարագրերով, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համալիրը «Օռլան-10» անօդաչու թռչող սարքի հետ, «Վենա» ինքնագնաց հրետանային համալիրը:
Առավել հետաքրքրության պիտի արժանան ՀՄՄ-3-ը, տանկերի աջակցման մարտական մեքենան, «ՈՒրալ»
և «Կամազ» բեռնատարները
Նշենք, որ 11-րդ RAE-2013 ցուցահանդեսը բացվել է սեպտեմբերի 25-ին ու կտևի երեք օր։ Russian Arms Expo-ն սպառազինության, ռազմական տեխնիկայի ու ռազմամթերքի միջազգային ցուցահանդես է, որ կազմակերպվում է Ռուսաստանում 2 տարին մեկ անգամ՝ սկսած 1999-ից։ Ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 400 ներկայացուցիչ 50 երկրներից։

                                                                                             Դավիթ Սոֆիյան