Ամերիկացի զինվորականները հերթական հարվածն են հասցրել Եմենի տարածքին՝ ոչնչացնելով «Անսար Ալլահ» շարժման ապստամբ հութիների երկու անօդաչու։ Այս մասին կիրակի տեղեկացրել է ԱՄՆ ԶՈւ Կնետրոնական հրամանատարությունը (CENTCOM)։


«Անցած 24 ժամում CENTCOM-ի ուժերը ոչնչացրել են հութիների երկու անօդաչու»,- նշվել է հրամանատարության X-ում հրապարակված հաղորդագրությունում։

ԱՄՆ միջազգային կոալիցիայի գծով գործընկերները եւս ոչնչացրել են երկու անօդաչու Ադենի ծոցի երկնքում։

Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահ» շարժումը նախազգուշացրել է, որ կհարվածի Իսրայելի տարածքին եւ թույլ չի տա նրա հետ կապված նավերին անցնել Կարմիր ծովով եւ Բաբ-էլ-Մանդեբի նեղուցով, քանի դեռ չի դադարել գործողությունը պաղեստինյան անկլավում։ 2023թ. նոյեմբերի կեսին հութիները գրոհեցին տասնյակ քաղաքացիական նավեր Կարմիր ծովում եւ Ադենի ծոցում։ Ի պատասխան «Անսար Ալլահի» գործողությունների՝ ամերիկյան իշխանությունները հայտարարել են միջազգային կոալիցիա ձեւավորելու եւ գործողություն սկսելու մասին՝ ապահովելու համար նավագնացության ազատությունը Կարմիր ծովում։