Հայաստանի հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է իր՝ «Կրասնոդարի» դարպասը խփած գոլը չտոնելու փաստը:

«Խաղից անմիջապես հետո հանդիպեցի Գալիցկուն : Ջերմ զրույց ունեցանք. ես նույնիսկ Մոսկվայում զգում եմ նրա աջակցությունը: Շատ եմ հարգում «Կրասնոդարին» և չցանկացա բուռն ուրախություն արտահայտել, երբ տխրեցրի իմ նախկին ակումբին»,- հայ հարձակվողի խոսքերն է մեջբերում sports.ru-ն:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը ելույթ է ունեցել «Կրասնոդարում» 2011-12 թթ.:

Յուրա Մովսիսյանի գոլի տեսահոլովակը: