Հուլիսի 8-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի զանգվածային հրթիռային հարձակման «արժեքը» 200-250 միլիոն դոլար է. այս մասին են վկայում Forbes հանդեսի հաշվարկները։

Ուկրաինայի պնդմամբ՝ ՌԴ-ն արձակել է տարբեր տեսակի 38 հրթիռ, և Forbes-ի հաշվարկով ընդհանուր հարվածի արժեքը 200-250 միլիոն դոլար է:Ընդ որում, Ուկրաինայի ՀՕՊ-ի ոչնչացրած 30 հրթիռի ընդհանուր արժեքը տատանվում է 160-200 միլիոն դոլարի սահմանում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ-ն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է «Կինժալ» աէրոբալիստիկ, «Իսկանդեր-Մ» բալիստիկ, «X-59/X-69» կառավարվող, ինչպես նաև «X-101», «X-22», «Կալիբր», «Ցիրկոն» թևավոր հրթիռներ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վող հայտնել էր, որ ՌԴ-ն հուլիսի 8-ին Ուկրաինայի առավոտյան հրթիռակոծության ժամանակ տարբեր տեսակի ավելի քան 40 հրթիռ Է արձակել։ Ուկրաինայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 31 մարդ, ևս 140-ը՝ վիրավորվել, վնասվել է ավելի քան 50 քաղաքացիական օբյեկտ։