Գերմանիայում ավարտին մոտեցող ֆուտբոլային Եվրո-2024-ում հուլիսի 9-ին կմեկնարկի կիսաեզրափակիչը։

Առաջինը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի եւ Իսպանիայի հավաքականները։

Հանդիպումը Մյունխենում կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Իսպանիա - Ֆրանսիա հանդիպումը կսպասարկեն սլովենացի մրցավարներ՝ Սլավկո Վինչիչի գլխավորությամբ։ Եզրերում նրան կօգնեն Թոմաս Կլանչնիկը եւ Անդրաժ Կովաչիչը։

Հուլիսի 10-ին Դորտմունդում կմրցեն Նիդերլանդների եւ Անգլիայի հավաքականները։

Այդ հանդիպման մրցավարական խումբը կլինի Գերմանիայից։ Գլխավոր մրցավարն է Ֆելիքս Ցվայերը։ Եզրերում կաշխատեն Շտեֆան Լուպն ու Մարկո Ախմյուլերը։

Եզրափակիչը հուլիսի 14-ին է։

Եվրո-2024, կիսաեզրափակիչ

Իսպանիա - Ֆրանսիա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Հուլիսի 10

Նիդերլանդներ - Անգլիա՝ 23:00