Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վարդգես Սարգսյանի, այսօր՝ հուլիսի 9-ին, հրապարակվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատավճիռը։
Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց, սակայն հարուցված հոդվածների մի մասով ազատվեց պատժի կրումից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով, իսկ հոդվածների մյուս մասով ընդհանուր առմամբ դատապարտվեց 6 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ կիրառվեց համաներում։
Հիշեցնենք, որ հանրային մեղադրողը 11 տարվա ազատազրկում էր պահանջում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համար։
Նշենք, որ Գասպարյանի դեմ քրեական գործեր են հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով: