Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը դուրս եկավ ԱՄՆ-ում անցկացվող Ամերիկայի գավաթի եզրափակիչ։

Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում 2:0 հաշվով հաղթեց արգենտինացիներին։

22-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը (տեսանյութ)։

51-րդ րոպեին արգենտինացիների առավելությունը կրկնապատկեց ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին (տեսանյութ)։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 11-ին կվիճարկեն Ուրուգվայի եւ Կոլումբիայի հավաքականները։