Երեկ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Սյունիքի մարզ: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Մինչ այդ «Ժամանակը» զրուցեց Բուդաղյանների հոր՝ Էմիլ Բուդաղյանի հետ, ոը որոշել է հանդիպել նրան։ «Ես ուզում եմ հանդիպել, խոսել նրա հետ»,- ասաց Էմիլ Բուդաղյանը:

Հարցին՝ արդյոք Սուրեն Խաչատրյանի որդուն ազատ արձակելը մեկ մարդու որոշումի՞ց էր կախված, Էմիլ Բուդաղյանը հարցին հարցով պատասխանեց. «Դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ ումի՞ց էր կախված այդ որոշումը, ես էլ մտածում եմ, որ մեկ հոգուց է կախված»:

Արդյոք այս ընթացքում Սերժ Սարգսյանը փորձե՞լ է հանդիպել Բուդաղյանների ընտանիքին՝ հարցին Էմիլ Բուդաղյանը պատասխանեց՝ ոչ, չի փորձել. «Ես բաց նամակ գրեցի, սպասեցի պատասխանին, մինչեւ այսօր պատասխան չկա»:

Նրա խոսքով՝ եթե իրենց բողոքը մերժեն, միանշանակ դիմելու են Եվրադատարան, պայքարելու են մինչեւ վերջ՝ համաձայն օրենքի:

Մեր հաջորդ հարցին՝ արդյոք այս ընթացքում Սուրեն Խաչատրյանը փորձե՞լ է հանդիպում կազմակերպել, ներողություն խնդրել, Էմիլ Բուդաղյանը նշեց, որ այդպիսի բան չի եղել, եւ որ ինքը չի էլ մտածել այդ ուղղությամբ»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):