Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 30-ին, հայտարարել է խորհրդարանի նախագահության անդամ Մոջթաբա Յուսեֆին, հաղորդում է Tasnim-ը:

Նրա խոսքով՝ նոր նախագահն իր ծրագրերն ու նախարարներին պետք է ներկայացնի երդմնակալությունից հետո երկու շաբաթվա ընթացքում: Այնուհետև, նախքան վստահության քվեի վերաբերյալ վերջնական նիստը, օրենսդիրները մեկ շաբաթվա ընթացքում կքննարկեն առաջարկված նախարարների լիազորությունները: