Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսին հաստատել է, որ վերջին անգամ է մասնակցում Ամերիկայի գավաթին։
«Ինձ համար սա վերջին Ամերիկայի գավաթն է։ Դի Մարիայի եւ Օտամենդիի հետ մենք վերջին անգամ խաղում էինք աշխարհի առաջնությունում, այժմ էլ միասին վերջին հանդիպումներն ենք անցկացնում Ամերիկայի գավաթում, վերջին անգամ ենք մասնակցում եւ լիարժեք վայելում ենք այս պահերը»,- Մեսիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Արգենտինան դուրս է եկել եզրափակիչ եւ հուլիսի 15-ին տիտղոսը կվիճարկի Կոլումբիայի հետ դիմակայությունում։