Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարներ Անդրեյ Բելոուսովը և Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում են երկու երկրների ռազմական գերատեսչություններից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի միջև: Քննարկվել է անվտանգության սպառնալիքները կանխելու և հնարավոր էսկալացիայի ռիսկի նվազեցման հարցը», – ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

Իր հերթին Պենտագոնը նշել է, որ Օսթինը մատնանշել է ուկրաինական շարունակվող հակամարտության համատեքստում հաղորդակցության ուղիները բաց պահելու կարևորությունը։

Սա երկու նախարարների երկրորդ խոսակցությունն է մեկ ամսվա ընթացքում։