Մեր մոլորակը ավելի քան 4,5 միլիարդ տարվա պատմություն ունի: Այս ընթացքում այն ​​դարձել է կենդանիների միլիարդավոր տեսակների տունը, սակայն այն, թե կոնկրետ ինչն է կյանք առաջացրել մոլորակի վրա, երկար ժամանակ առեղծված էր մնում, գրում է Science Alert-ը:

Հետազոտողները նախկինում կարծում էին, որ Երկրի վրա թթվածնի արտասովոր ալեցայտը մոտ 540 միլիոն տարի առաջ առաջացրել է քեմբրիյան պայթյուն, որը կյանք է ներշնչել մոլորակի կենսոլորտում՝ առաջացնելով ապշեցուցիչ բարդ կենդանիների հարուստ տեսականի, գրում է Focus-ը: Բայց հարցը, թե արդյոք թթվածինն է, իրոք, այդքան կարևոր դեր խաղացել այս հարցում, երկար ժամանակ մնում էր գիտնականների քննարկման առարկան:

Որոշ հետազոտողներ պնդում են, որ այլ գործոններ նույնպես կարող էին մոլորակի վրա կյանքի առաջացման պատճառ լինել՝ սկսած Երկրի մագնիսական դաշտի գրեթե կոլապսից մինչև Գոնդվանայի «սուպեր լեռների» էրոզիան, ստերոիդների փոշին և նույնիսկ ծովային որդերը:


Նոր ուսումնասիրության ժամանակ գիտնականները ապացույցներ են գտել, որ ավելի քան 500 միլիոն տարի առաջ թթվածինը իրականում չի հեղեղել մոլորակի մթնոլորտն ու օվկիանոսները, և, հետևաբար, դանդաղորեն լուծվել է ծանծաղ ավազաններում և օվկիանոսի մերձցամաքային ծանծաղուտներում: Կարևոր է նշել, որ դա չի նշանակում, թե թթվածինը ընդհանրապես որևէ դեր չի խաղացել կենսաբազմազանության խթանման գործում, որը հանգեցրել է բազմաթիվ տարբեր կենդանիների առաջացմանը, որոնք մենք այսօր տեսնում ենք:

Հետազոտության ավագ հեղինակ, Սթենֆորդի համալսարանի երկրակենսաբան Էրիկ Սպերլինգի կարծիքով, քեմբրիական կենդանիների համար, հավանաբար, այնքան թթվածին չի պահանջել, որքան գիտնականները նախկինում կարծում էին: Գիտնականները ուսումնասիրել են նստվածքային ապարները և հայտնաբերել օքսիգենացման միայն չնչին ավելացում, «որը ճիշտ մեծություն ունի էկոլոգիայում մեծ փոփոխություններ առաջացնելու համար»։

Թիմը խոստովանում է, որ առանց բավարար թթվածնի, միաբջիջ օրգանիզմները և այլ փոքր արարածները, հավանաբար, չէին կարողանա ավելի մեծանալ կամ ընդլայնել իրենց մարմնի կառուցվածքը: Այնուամենայնիվ, գիտնականներին հետաքրքրում էր, թե իրականում որքան թթվածին էր նրանց անհրաժեշտ:

Հետազոտության հեղինակները կարծում են, որ կարողացել են լույս սփռել այս պատմության ամենավիճահարույց կողմերի վրա։ Գիտնականներն իրականացրել են նստվածքային ապարներում պահպանված մետաղների հետքի վիճակագրական վերլուծություն, ինչը օգնել է վերականգնել մոլորակի պատմության վերջին 700 միլիոն տարվա ընթացքում համաշխարհային օվկիանոսում և ծովային կյանքում թթվածնի համապարփակ մակարդակի երկարաժամկետ միտումները:

Իրենց աշխատանքում գիտնականներն իրականացրել են երկու միկրոէլեմենտի՝ մոլիբդենի և ուրանի, որոնք օվկիանոսում թթվածնի գլոբալ մակարդակի ցուցիչներ են, ինչպես նաև օվկիանոսների և մթնոլորտի միջև թթվածնի հոսքերի կենսաերկրաքիմիական մոդելների վերլուծությունը։ Արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ օվկիանոսի խորքում թթվածնի մակարդակը հասել է ժամանակակից մակարդակի ընդամենը մոտ 140 միլիոն տարի առաջ՝ արդեն դևոնյան ժամանակաշրջանում:

Ըստ հետազոտության համահեղինակ, Սաութհեմփթոնի համալսարանի հնէակենսաբան Ռիչարդ Սթոքիի, գլոբալ առումով, իրենց աշխատանքի արդյունքները ցույց չեն տալիս օվկիանոսի լիարժեք հագեցվածությունը թթվածնով: Այնուամենայնիվ, գիտնականները կասկածում են, որ քամիների և ալիքների հետևանքով ծանծաղ ջրերում առաջացած թթվածնի մակարդակը, հավանաբար, այնքան է բարձրացել, որ բավարարել է ծովային կյանքի բոլոր տեսակներին: Հետազոտության հեղինակները խոստովանում են, որ սա թթվածնի մակարդակի մեծ աճ չէր, բայց բավարար էր Երկրի վրա կենսաբազմազանության աճի պատճառ դառնալու համար: