Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում էստոնական «Կալեւին» պարտության մատնած «Ուրարտուն» շնորհակալություն է հայտնել Էստոնիայի հայ համայնքին աջակցության համար։
«Ուրարտուն» Տալլինում առավելության էր հասել 2:1 հաշվով հարձակվող Էդգար Մովսեսյանի դուբլի շնորհիվ։
«Շնորհակալ ենք Էստոնիայում բնակվող Հայ համայնքին, որը ամբողջ խաղի ընթացքում աջակցեց մեր թիմին: Դուք հիանալի էիք»,- նշվում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունում։
Պատասխան հանդիպումը Երեւանում հուլիսի 18-ին է։
«Ուրարտուն» առաջին փուլի արգելքը հաղթահարելու դեպքում, երկրորդ փուլում կխաղա չեխական «Բաննիկ Օստրավայի» հետ։