ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլեւը, մեկնաբանելով կազմակերպության բյուջե Հայաստանի անդամավճարի հետ կապված հարցը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ չնայած այս տարի չվճարելու Երեւանի որոշմանը՝ 2025թ. անդամավճարի գումարը կհաշվարկվի եւ կներկայացվի Հայաստանին։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայտնի է 2025թ. բյուջեում վճարում չկատաելու Հայաստանի մտադրության մասին, Վասիլեւը նշել է, որ «դա արդեն քաղաքական որոշում է»։

«Կդիտարկվի 2025թ. բյուջեի նախագիծը, կհաշվարկվեն բոլոր հոդվածները։ Այդ գումարի տասը տոկոսը կհաշվեգրվի Հայաստանին»,- ասել է Վասիլեւը։

Նա ավելացրել է, որ կվճարի նա այդ անդամավճարը, թե ոչ՝ «դա արդեն երկրի ղեկավարության քաղաքական կամքն է»։

Խոսելով բյուջեի խնդրի մասին՝ նա նշել է, որ այն, ինչ «վերաբերում է 2025թ., դա հետագա քննարկումների թեմա է»։

Նա նաեւ հայտնել է, որ «կազմակերպության բյուջեն սահմանված համամասնությամբ բաշխված է բոլոր անդամ պետությունների միջեւ։

«Այսինքն՝ անդամավճարների 50 տոկոսը վճարում է Ռուսաստանի Դաշնությունը։ Մնացած 50 տոկոսը բաշխված է մյուս հինգ անդամ պետությունների միջեւ։ Յուրաքանչյուր երկիր (Ռուսաստանից բացի) կվճարի բյուջեի 10 տոկոսը, այդ թվում եւ Հայաստանի Հանրապետությունը»,- ավելացրել է Վասիլեւը։