Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը 12 տարի անց դարձյալ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Բեռլինում տեղի ունեցած եզրափակիչում իսպանացի Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը 2:1 հաշվով հաղթեց Եվրո-2020-ի փոխչեմպիոն Անգլիայի հավաքականին։

Հանդիպման 47-րդ րոպեին Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի փոխանցումից հետո հաշիվը բացեց Բիլբաոյի «Աթլետիկի» 22-ամյա հարձակվող Նիկո Ուիլյամսը (տեսանյութ)։

Լամալը Եվրոպայի առաջնության եզրափակիչի մասնակցող ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է պատմության մեջ։ Նա 17 տարեկան 1 օրական է։

73-րդ րոպեին աչքի ընկավ Անգլիայի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» 22-ամյա կիսապաշտպան Քոուլ Փալմերը, որին գոլային փոխանցում կատարեց Մադրիդի «Ռեալի» 21-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը (տեսանյութ)։ Փալմերը 70-րդ րոպեին էր «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մայնուին։

87-րդ րոպեին Իսպանիայի հաղթական գոլը խփեց «Ռեալ Սոսիեդադի» 27-ամյա կիսապաշտպան Միկել Օյարսաբալը, որը փոխարինման էր դուրս եկել 68-րդ րոպեին։ Օյարսաբալին գոլային փոխանցում կատարեց Լոնդոնի «Չելսիի» 25-ամյա պաշտպան Մարկ Կուկուրելյան (տեսանյութ)։

1964-ի, 2008-ի եւ 2012-ի տիտղոսներից հետո Իսպանիան առաջին անգամ հասավ հաջողության եւ չորրորդ անգամ նվաճեց տիտղոսը՝ դառնալով ռեկորդակիր։ Իսպանիան գերազանցեց Գերմանիային, որն ունի երեք տիտղոս Եվրոպայի առաջնություններում։ Իսպանիան չորրորդ անգամ խաղաց ԵԱ-ի եզրափակիչում։ 1984-ին իսպանացիները 0:2 հաշվով պարտվել են Ֆրանսիային։