Արգենտինան 16-րդ անգամ նվաճեց ֆուտբոլի Ամերիկայի գավաթը։ ԱՄՆ-ի Մայամի քաղաքի «Հարդ Ռոք» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում աշխարհի չեմպիոնները մրցեցին Կոլումբիայի հավաքականի հետ։


Արգենտինացի Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը պաշտպանեց Ամերիկայի գավաթակրի տիտղոսը՝ առավելության հասնելով 1:0 հաշվով։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0:

Ընդմիջմանը 25 րոպե հանդես է եկել կոլումբացի երգչուհի Շակիրան։


Միակ գոլը 112-րդ րոպեին խփեց Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որը 5 գոլով դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու։


Վերջին անգամ Ամերիկայի գավաթին մասնակցած Լիոնել Մեսին Արգենտինայի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 66-րդ րոպեին ոտնաթաթի վնասվածքի պատճառով։

Արգենտինան առաջ անցավ Ուրուգվայից (15 տիտղոս) Ամերիկայի գավաթի քանակով՝ դառնալով ռեկորդակիր։ Բրազիլիան 9 տիտղոսով երրորդն է։ Կոլումբիան մեկ անգամ է դարձել Ամերիկայի գավաթակիր։