Բեռլինի «Օլիմպիաշտադիոնում» տեղի ունեցավ Եվրոպայի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի պարգեւատրման արարողությունը։
Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմի ավագ, Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի եւ ՈՒԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինի ձեռքերից ստացավ չեմպիոնական գավաթը։
Եզրափակիչում Իսպանիան 2:1 հաշվով հաղթել էր Անգլիային՝ դառնալով Եվրոպայի տիտղոսը չորրորդ անգամ նվաճած առաջին թիմը։ Երեք տիտղոս ունի Գերմանիան։