Մայամիի «Հարդ Ռոք» ստադիոնում տեղի ունեցավ Ամերիկայի նորընծա գավաթակիր, աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի պարգեւատրումը։
Երկրորդ անգամ անընդմեջ տիտղոսը նվաճած Արգենտինայի հավաքականի վետերաններ, 37-ամյա Լիոնել Մեսին ու 36-ամյա Անխել Դի Մարիան ու 36-ամյա Նիկոլաս Օտամենդին վերջին անգամ բարձրացրին Ամերիկայի գավաթը։ Նրանք հայտարարել են, որ վերջին անգամ մասնակցեցին այս մրցաշարին։ Սպասվում է, որ երեքն էլ կավարտեն կարիերան ազգային թիմում։
Արգենտինան 16-րդ անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը՝ դառնալով ռեկորդակիր։ Երկրորդ տեղում Ուրուգվայն է՝ 15 տիտղոս։
Մեսին ու Դի Մարիան առաջին տիտղոսը միասին Արգենտինայի հավաքականում նվաճել էին 2008-ին Պեկինի Օլիմպիական խաղերում։ Մեսին կարիերայի ընթացքում նվաճել է 45 տիտղոս եւ ռեկորդակիր է պատմության մեջ։