Քիմ եւ Քլոե Քարդաշյանները փոթորկել են Մումբայը, երբ մասնակցել են միլիարդատեր ժառանգորդ Անանտ Ամբանիի եւ Ռադհիկա Մերչանտի շքեղ հարսանիքին: Քարդաշյան քույրերը, բառիս բուն իմաստով, փայլում էին ադամանդներով եւ զարդերով, որոնք պարաստված են հայտնի ոսկերչական իրերի դիզայներ Լորեն Շվարցի կողմից:

IMG_7306.jpeg (120 KB)

Տոնակատարության առաջին օրը Քիմը հայտնվել է կարմիր լեհենգայով, որը զարդարված էր շղարշներով եւ վերեւից ներքեւ ծածկված բարդ ուլունքներով։ Գլխավոր զարդը, սակայն, 150 կարատանոց ադամանդն էր, այնուհետեւ՝ երկու ապշեցուցիչ վզնոցնորը՝ մեկը 55 կարատանոց շղթայի վրա 35 կարատանոց մարքիզե քարով, իսկ մյուսը՝ 40 կարատանոց ադամանդներով։

IMG_7307.jpeg (93 KB)

Նա նաեւ կրում էր 8 կարատանոց ադամանդով ապարանջան, 10 կարատանոց տանձաձեւ ադամանդ եւ 5 կարատանոց քառակուսի ադամանդ, մինչդեռ 28 կարատանոց Maang Tikka գլխազարդը զարդարված էր մի քանի տանձաձեւ ադամանդով եւ կաթիլներով: Վերջապես, Քիմի ականջօղերից յուրաքանչյուրն արված էր 2 տանձաձեւ ադամանդով՝ մեկը 9 կարատ քաշով, մյուսը՝ 20։

IMG_7308.jpeg (135 KB)

IMG_7309.jpeg (125 KB)

40-ամյա Քլոեն նույնպես հիասքանչ տեսք ուներ Manish Malhotra-ի կերպարով եւ Lorraine Schwartz-ի զարդերով:

Շաբաթ օրը Քիմը հագել էր Տարուն Թահիլիանիի փոշոտ դեղձագույն լեհենգան՝ նուրբ ասեղնագործությամբ եւ Swarovski բյուրեղներով։ Նա շլացուցիչ տեսք ուներ՝ զարդարված դեկորատիվ վզնոցով, որի վրա պատկերված էին ընդհանուր առմամբ 170 կարատանոց ադամանդներ, ներառյալ մի շարք կախված տանձաձեւ քարերը:

8 կարատանոց տանձաձեւ ադամանդի հետ մեկտեղ Քարդաշյանն ընտրել էր 62 կարատ ընդհանուր կշռող մարգարիտ եւ ադամանդե բրիոլետ ականջօղեր: Սակայն կենտրոնական զարդը Քարդաշյանի քթի մատանին կամ նաթն էր՝ 70 կարատանոց ադամանդներով, որոնք տարածվում էին նրա քթանցքից մինչեւ ականջ:

 

Միեւնույն ժամանակ, Քլոեն լրացրել էր իր տաք վարդագույն լեհենգան Hermès Kelly Pochette պայուսակով, 250 կարատանոց վարդագույն եւ սպիտակ ադամանդներով եւ մարգարիտներով:

IMG_7310-1.jpeg (159 KB)

Քիմը պահպանել է իր յուրօրինակ տեսքը կիրակնօրյա Mangal Utsav ընդունելության ժամանակ՝ ընտրելով «բոցավառ նարնջագույն» Gaurav Gupta Couture անսամբլը՝ զարդարված կոլումբիական հսկայական զմրուխտներով: Նրա գլխազարդը բաղկացած էր ավելի քան 400 կարատանոց զմրուխտից, իսկ ականջօղերի վրա՝ 100 կարատանոց տանձաձեւ կաթիլներից։ Նա տեսքն ամբողջացրել էր 10 կարատանոց կոլումբիական զմրուխտից մատանիով եւ համապատասխան՝ 60 կարատանոց ապարանջանով:

IMG_7313.jpeg (405 KB)