Երեւանը Մոսկվայի հետ հարաբերությունների սառեցման ֆոնին շարունակում է շահ ստանալ ինտեգրացիոն նախագծերին մասնակցությունից, որոնցում ներկա է Մոսկվան, իսկ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առեւտրային գործընկերը, «Իզվեստիային» տեղեկացրել է Հայաստանում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։
«Համամասնական հարաբերակցությամբ Հայաստանը միության անդամ պետությունների մեջ ստանում է ամենից շատ օգուտ եվրասիական ինտեգրումից։ Հանրապետության տնտեսության 35 տոկոսը, Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրական կոմիտեների տվյալներով, «իրականացվում» է ի հաշիվ ԵԱՏՄ-ի»,- ասել է Աննա Դոնչենկոն։
Ռուսաստանը, չնայած քաղաքական անհամաձայնություններին, մնում է Հայաստանի ամենախոշոր արտաքին առեւտրային գործընկերը, ավելացրել է նա։ 2023թ. երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 մլրդ դոլարը։ Երեւանի խոշոր առեւտրային գործընկերների եռյակում են նաեւ ԱՄԷ-ն եւ Չինաստանը։ Եվրամիության բոլոր երկրների հետ առեւտրային գործողությունները 2023թ. հասել են 7,6 մլրդ դոլարի, ինչը համադրելի է Ռուսաստանի հետ արտահանման-ներմուծման գործողություններին։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					