Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ ԵՄ-ն պաշտպանական միության վերածելու ծրագրերը վկայում են Եվրոպայի ռազմականացման և առճակատման տրամադրվածության մասին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Մեկնաբանելով Եվրահանձնաժողովի ղեկավարի նախաձեռնությունը՝ Կրեմլի ներկայացուցիչն ասել է. «Սա ևս մեկ անգամ հաստատում է եվրոպական պետությունների վերաբերմունքը ռազմականացման, լարվածության սրման, առճակատման և իրենց արտաքին քաղաքականության մեջ առճակատման մեթոդներին ապավինելու նկատմամբ»։

Պեսկովն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ միասնական պաշտպանության և անվտանգության քաղաքականությունը Եվրամիության շրջանակներում ընդհանուր աշխատանքի ոլորտներից մեկն է։ «Եվրաինտեգրման շրջանակներում միշտ այդպես է եղել»,- նշեց նա։ Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ «սա երբեք չի եղել Եվրամիության զարգացման հիմնական ուղղությունը»։ «Ըստ ամենայնի, տիկին ֆոն դեր Լեյենը խոսեց առաջնահերթությունների փոփոխության և այս դաշինքին ռազմական երանգ հաղորդելու մասին», - եզրափակեց նա:

«Դժվար է այստեղ որևէ համապարփակ մեկնաբանություն տալ, բայց պարզ է, որ այդ աշխատանքը հատվելու է այն փոխգործակցության հետ, որը ԵՄ երկրներն ունեն Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։