Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգայան ավտովթար է տեղի ունեցել Երևանում: shamshyan.com-ը: Ժամը 06:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 77 AN 177 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում բախվել է կայանված Գազ 5310 մակնիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապ օգնության ծառայության աշխատակիցները, որոնց օպերատիվ աշխատանքների արդյունքում վիրավորները ժամանակին տեղափոխվեցին հիվանդանոցներ: Վթարի վայր է ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ: Այս պահին վթարի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: 

Մանրամասները` shamshyan.com-ում

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի