Եվրոպայի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի տարնսֆերային արժեքը Եվրո-2024-ից հետո աճել է 30 միլիոն եվրոյով եւ կազմում է 120 միլիոն եվրո՝ ըստ Transfermarkt-ի հաշվարկի։
Նա դարձել է ամենաթանկ 17-ամյա ֆուտբոլիստը պատմության մեջ։
Լամին Յամալը Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակցած եւ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է պատմության մեջ։