Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստն է։ Նրա տարեկան աշխատավարձը 20,8 միլիոն ֆունտ ստերլինգ է, հաղորդում է Capology-ն։
Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը ստանում է տարեկան 19,5 միլիոն ֆունտ ստերլինգ։
Երրորդը «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահն է՝ 18,2 միլիոն ֆունտ ստերլինգ։