Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հեռախոսով խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եւ խոստացել դադարեցնել երկրի պատերազմը Ռուսաստանի հետ։

«Ես շնորհակալ եմ նախագահ Զելենսկուն այն բանի համար, որ նա կապի մեջ է մտել, որովհետեւ ես, որպես Միացյալ Նահանգների ձեր հաջորդ նախագահ, խաղաղություն կբերեմ ամբողջ աշխարհում եւ կդադարեցնեմ պատերազմը, որն այդքան կյանքեր է արժեցել եւ կործանել այդքան անմեղ ընտանիքներ»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։

Նրա խոսքով՝ «երկու կողմերը կարող են միասին հավաքվել եւ գործարք կնքել, որը վերջ կդնի բռնությանը եւ բարգավաճման ուղի կհարթի»։

Իր հերթին, Զելենսկին հաստատել է զանգը, որի ընթացքում նա շնորհավորել է Թրամփին Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնական առաջադրման առիթով, ինչպես նաեւ 78-ամյա նախագահին ցանկացել է առողջություն մահափորձից հետո, որը կատարվել էր մեկ շաբաթ առաջ։


«Մենք պայմանավորվել ենք նախագահ Թրամփի հետ անձնական հանդիպման ժամանակ քննարկել, թե ինչ քայլեր կարող է աշխարհը դարձնել արդար եւ իսկապես ամուր»,- նշել է Զելենսկին Х-ի իր միկրոբլոգում։- Ես նշել եմ ամերիկացիների կենսականորեն կարեւոր երկկուսակցական եւ երկպալատ աջակցությունը մեր ազգի ազատության եւ անկախության պաշտպանության գործում»։