Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ: Խստորեն դատապարտում եմ ՌԴ հատուկ ծառայությունների տարբերանշաններ ունեցող համազգեստներով անձանց գործողությունները Հայաստանի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի անդամի նկատմամբ: Ակնկալում եմ պատկան մարմիններից մանրամասն պարզաբանումներ ստանալ ՀՀ տարածքում օտարերկրյա հատուկ ծառայության տարբերանշաններով անձանց գործողությունների վերաբերյալ, եւ առաջիկայում այս ուղղությամբ կձեռնարկեմ ԱԺ պատգամավորի իմ լիազորություններից բխող գործողություններ:
Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Մեղրիից Երևան վերադառնալիս ենթարկվել է ռուս սահմանապահների հարձակմանը: Կողմերի միջև վիճաբանություն է սկսվել, որից հետո սահմանապահներից մեկը ձեռքով հարվածել ու կոտրել է միջադեպը նկարահանող տեսախցիկը: