ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման աջակցություն է հայտնել գործող նախագահ Ջո Բայդենին 2024 թվականի նախագահական մրցապայքարից նրա դուրս գալուց հետո՝ նրան անվանելով «բարձրագույն կարգի հայրենասեր»։
«Ես գիտեմ, որ Ջոն երբեք չի նահանջել պայքարից», - ասվում է Բարաք և Միշել Օբամաների գրասենյակի հայտարարության մեջ:
«Նրա համար քաղաքական լանդշաֆտին նայելը և որոշել, որ պետք է ջահը փոխանցի նոր թեկնածուին, անկասկած, նրա կյանքի ամենադժվար որոշումներից մեկն է: Բայց ես գիտեմ, որ նա այս որոշումը չէր կայացնի, եթե չհավատար, որ դա ճիշտ է Ամերիկայի համար: Սա վկայում է Ջո Բայդենի՝ երկրի հանդեպ ունեցած սիրո մասին, և իսկական պետական ծառայողի պատմական օրինակը, որը ևս մեկ անգամ ամերիկյան ժողովրդի շահերն իր սեփականից վեր է դասում, և առաջնորդների ապագա սերունդները կշահեն այդ օրինակին հետևելուց»:
«Առաջիկա օրերին մենք նավարկելու ենք չբացահայտված ջրերով: Բայց ես չափազանց վստահ եմ, որ մեր կուսակցության ղեկավարները կարող են ստեղծել մի գործընթաց, որը կբերի կարկառուն թեկնածուի։ Ես հավատում եմ, որ Ջո Բայդենի տեսլականը առատաձեռն, բարգավաճ և միասնական Ամերիկայի մասին, որը հնարավորություն է տալիս բոլորին, ամբողջությամբ կցուցադրվի օգոստոսին կայանալիք Դեմոկրատների համագումարի ժամանակ: Եվ ես ակնկալում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը պատրաստ կլինի փոխանցել հույսի և առաջընթացի այդ ուղերձը մինչև նոյեմբեր և դրանից հետո», - ասված է Միացյալ Նահանգների 44-րդ նախագահի հայտարարության մեջ: