Աշխարհի չեմպիոն, Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսին սոցիալական ցանցերում արած գրառումով շնորհակալություն է հայտնել ամերիկյան «Ինտեր Մայամիին» իր 45-րդ տիտղոսի համար կազմակերպած մեծարման միջոցառման համար։
«Շատ շնորհակալ եմ այսպիսի գնահատանքի համար, «Ինտեր Մայամի»։ Հաճելի էր կիսել այս պահը մեր երկրպագուների հետ»,- գրել է Մեսին։
Մեսին Արգենտինայի հավաքականի հետ երկրորդ անգամ անընդմեջ նվաճել էր Ամերիկայի գավաթը։ Նա պատմության մեջ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է։