Տեղի ունեցավ ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։
Երկրորդ փուլում Հյուսիսայի Մակեդոնիայի արգելքը հաղթահարելու դեպքում՝ Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» մրցակիցը կլինի Լյուքսեմբուրգի «Դիվերդանժի» եւ ղազախական «Օրդաբասիի» դիմակայության հաղթողը։
Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» երկրորդ փուլում Քիշնեւի «Զիմբրուին» հաղթելու դեպքում՝ կմրցի ուկրաինական «Դնիպրո-1»-ի եւ հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» դիմակայության հաղթողի հետ։
«Ուրարտու» - «Բաննիկ Օստրավա» (Չեխիա) զույգի հաղթողը երրորդ փուլում կմրցի դանիական «Կոպենհագենի» եւ Ջիբրալթարի «Մագպիսի» զույգի հաղթողի հետ։
«Նոա» - «Սլիմ Ուոնդերերս» (Մալթա) զույգի հաղթողի մրցակիցը երրորդ փուլում կլինի հունական «ԱԵԿ Աթենքի» եւ Անդորրայի «Ինտեր Դեսկալդեսի» դիմակայության հաղթողը։