Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի բացառել ԱՄՆ-ի կողմից իր երկրի դեմ ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը, անգամ քիմիական զենքի վերացնելու իր համաձայնության պայմաններում: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ասադը իսպանախոս Telesur հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ մտավախություն է արտահայտել, որ Սիրիայում կռվող զինյալները կփորձեն արգելափակել ՄԱԿ-ի տեսուչների մուտքը, որոնք ինչպես սպասվում է Սիրիա են ժամանելու օբյեկտների պահպանության համար, որտեղ գտնվում է սիրիական քիմիական զենքի զինանոցը:
Սիրիայաի նախագահը հերթական անգամ նշել է արտասահմանյան պետությունների ակտիվ միջամտությունը սիրիական կոնֆլիկտին:Մասնավորապես նա հայտարարել է, որ որոշ պետություններ, այդ թվում Սաուդյան Արաբիան, ապստմաբներին զենք են մատակարարում: Միաժամանակ նա ընդգծել է, որ նա սիրիացի ապստմբներին որևէ պետության կողմից քիմիական զենքի մատակարարման ապացույց չունի, որը ըստ նրա խոսքերի զինյալները ակտիվ կերպով օգտագործում են սիրիական կոնֆլիկտում: