Գյումրի քաղաքի «Սև Ամրոց» հուշահամալիրում շարունակվում է ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց 23-րդ շախմատի աշխարհի անհատական առաջնությունը:
4 խաղափուլից հետո վեց շախմատիստներ ունեն 3.5-ական միավոր, այդ թվում՝ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը։
Մայիս Մելքոնյանը ունի 2 միավոր, Հակոբ Մարտիրոսյանը՝ 1.5 միավոր և Համբարձում Ավետիսյանը՝ 1 միավոր: