ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը համաձայն է, որ պետական հեղաշրջում է իրականացվել ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի դեմ։
«Ինչ-որ կերպ՝ այո»,- Fox News-ին փոխնախագահի թեկնածու Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ համատեղ հարցազրույցի ժամանակ պատասխանել է Թրամփը այն հարցին, թե արդյոք ԱՄՆ ներկայիս նախագահի հետ կապված իրավիճակը կարելի է անվանել հեղաշրջում։
«Եթե Բայդենը չի կարող առաջադրվել նախագահի պաշտոնում, ի վիճակի չէ կատարել նախագահի պարտականությունները, և նրանք ցանկանում են հեռացնել նրան, քանի որ նա մտավոր անկարող է ծառայելու, դիմեք [ԱՄՆ Սահմանադրության] 25-րդ ուղղմանը և մի արեք այն Դեմոկրատների համար քաղաքականապես ամենաեկամտաբեր ճանապարհով»,- այս առիթով ասել է Ջեյմս Դեյվիդ Վենսը։
Թրամփը նաև ասել է, որ «հաճելի» հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ մահափորձից հետո։ «Նա ասաց. «Դու բախտավոր ես, որ գլուխդ շրջեցիր», - ասել է ԱՄՆ նախկին նախագահը: