«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ Երևանում հուլիսի 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հուլիսի 24-ին, 25-ին և 26-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին՝ երեկոյան ժամերին, 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։

Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-23մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։

Մարզերում հուլիսի 23-ի և 24-ի ցերեկը, 25-ին և 26-ին՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին և 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։


Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։