Փարիզի Օլիմպիական խաղերում հուլիսի 24-ին կմեկնարկեն ֆուտբոլի եւ ռեգբիի մրցաշարերը։

Ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի առաջին տուրի հանդիպումները կանցկացնեն Արգենտինան ու Մարոկկոն եւ Ուզբեկստանն ու Իսպանիան։

Ռեգբիի մրցաշարում տեղի կունենան առաջին տուրի հանդիպումները։

Փարիզի Խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 26-ին, հիմնական մրցումային ծրագիրը կսկվի հուլիսի 27-ից։

Փարիզ-2024 Օլիմպիական խաղեր

Ֆուտբոլի տղամարդկանց մրցաշար, առաջին տուր

Արգենտինա - Մարոկկո՝ 17:00 (Երեւանի ժամանակ)

Ուզբեկստան - Իսպանիա՝ 17:00

Գվինեա - Նոր Զելանդիա՝ 19:00

Իրաք - Ուկրաինա՝ 21:00

Ճապոնիա - Պարագվայ՝ 21:00

Ֆրանսիա - ԱՄՆ՝ 23:00

Մալի - Իսրայել՝ 23:00

Ռեգբի-7, առաջին տուր

Ավստրալիա - Սամոա՝ 17:30

Արգենտինա - Քենիա՝ 18:00

Ֆրանսիա - ԱՄՆ՝ 18:30

Ֆիջի - Ուրուգվայ՝ 19:00

Իռլանդիա - Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ 19:30

Նոր Զելանդիա - Ճապոնիա՝ 20:00