Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում որոշում կայացրեց, որով առաջարկվում է ընդլայնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս որոշմամբ այս փաթեթից օգտվող երկու տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց տարիքային շեմը 36-ից բարձրացվում է մինչև 40 տարեկանը ներառյալ:
«Բացի դրանից ընդլայնվում է նաեւ երկրորդային անպտղություն ունեցող մեր շահառուների շրջանակը, եւ եթե նախկինում սահմանվում էր, որ միայն սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն իրավունք ունեին օգտվելու այս հնարավորությունից, հիմա այս սահմանափակումը դուրս է գալիս, բոլորը կարող են օգտվել:
Միաժամանակ կարգավորվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների բուժօգնության տրամադրման կարգը: Մինչեւ օրս էլ նրանք օգտվում էին այս ծրագրից, բայց անհատական հրամանների շրջանակներում, հիմա արդեն հավասար կերպով ընթացակարգային ռումով կօգտվեն այս հնարավորություններից»,-ասաց նախարարը:
Ավանեսյանը նկատեց, որ այս ծրագրից օգտվողների քանակը բավական մեծացել է. «Այս ծրագիրը սկսվել է 2019-ից պիլոտային ձեւով: 2020-ին ընդամենը 49 բալիկ ենք ո, ւնեցել, 2021-ին՝ 76, 2022-ին՝ 128, 2023-ին՝ 159, իսկ այս տարվա հունվար-հունիսին արդեն 271 երեխա է ծնվել: Կտրուկ աճ ունենք նաեւ հղիների, ինչը նշանակում է, որ առաջիկյում այս ծնված բալիկների թիվը կմեծանա»,- ասաց առողջապհության նախարարը:
Նշենք, որ այս շրջանակի մեջ են ներառվում ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված` 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանայք, որոնց տրամադրվում է ծառայությունների ամբողջական փաթեթ:
Նշեռնք, որ ըստ 2021 ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և APR group-ի կողմից կատարված` հետազոտությության, անպտղությունը ՀՀ-ում կազմում է 16,8%: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանման` անպտղության 15% մակարդակը համարվում է ճգնաժամային և անդրադառնում է ժողովրդագրության, ծնելիության վրա: