Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում վերջին մարզումն է անցկացրել «Զիմբրուի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումից առաջ։
Երեւանյան թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։
«Զիմբրու» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:45-ին։
Պատասխան հանդիպումը Երեւանում տեղի կունենա օգոստոսի 1-ին։
«Զիմբրուին» հաղթելու դեպքում՝ «Արարատ-Արմենիան» երրորդ փուլում կմրցի ուկրաինական «Դնիպրո-1»-ի եւ հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» դիմակայության հաղթողի հետ։