ուտբոլի Արգենտինայի հավաքականի պաշտպան Նիկոլաս Օտամենդին մեկնաբանել է Փարիզի Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի առաջին տուրում տեղի ունեցած սկանդալը։ Արգենտինան 1:2 հաշվով պարտվել էր Մարոկկոյին։ Ավելացված 16-րդ րոպեին արգենտինացիների խփած գոլից հետո սկսվել էին անկարգություններ տրիբունայում, մարոկկացի երկրպագուներ էին ներխուժել խաղադաշտ։
Երկու ժամ անց վերսկսված խաղում մրցավարը VAR-ի օգնությամբ դիտել էր արգենտինացիների երկրորդ գոլի կրկնապատկերը եւ չեղարկել այն։
«Սա պատմական խայտառակություն է։ Նախկինում այսպիսի բան չէր եղել։ Մարոկկոյի հավաքականը չէր ցանկանում վերդառնալ խաղադաշտ։ Մենք նույնպես դեմ էինք։ 1 ժամ եւ 40 րոպե սպասեցինք։ Ոչ ոք մեզ ոչինչ չէր ասում»,- Օտամենդիի խոսքը մեջբերում է All About Argentina-ն։
Մարոկկոյի հավաքականի կազմում դուբլի հեղինակ էր դարձել Սուֆիան Ռահիմին։ Արգենտինայի միակ գոլը խփել էր Ջուլիանո Սիմեոնեն։