Նիդերլանդների և Դանիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են Ուկրաինա ուղարկել 14 Leopard 2 տանկ, որոնք վերականգնվել են գերմանական Rheinmetall ընկերության կողմից, հայտնում է Reuters-ը։
Ապրիլին երկու երկրներն էլ հայտարարեցին, որ այդ տանկերը գնում են երրորդ երկրից և պատրաստվում են դրանք ուղարկել Ուկրաինայի ռազմաճակատ։
Տանկերն այժմ վերանորոգվել են, փորձարկվել և պատրաստ են շահագործման, հայտնել են Նիդերլանդների պաշտպանության նախարարությունից։
«Leopard 2A4 տանկերը կարող են օգնել Ուկրաինային առավելության հասնել մարտի դաշտում։ Դրանք ունեն զգալի կրակային հզորություն և բարձր արագություն, ինչպես նաև լավ պաշտպանում են անձնակազմը»,- ասվում է հաղորդագրության մեջ։